ԿԱՆԱՉ ԼՈԲՈՎ ԱՊՈՒՐ

Կանաչ լոբով ապուր

Բաղադրիչներ.

ձիթապտղի յուղ – 1 ճ. գդ.,
սոխ – 1 գլուխ,
սխտոր – 1 պճեղ,
կարտոֆիլ – 200 գ,
բանջարեղենի արգանակ – 700 մլ,
վարունգ – 1 հատ,
հազար – 80 գ,
կանաչ լոբի – 125 գ,
աղ, սև պղպեղ

Մեծ կաթսայի մեջ բուսայուղը տաքացնել: Սոխն ու սխտորը մանրացնել, տապակել, մինչև փափկեն: Կարտոֆիլը խորանարդաձև կտրատել, լցնել սոխի վրա, տապակել մի փոքր: Ավելացնել արգանակը, եռացնել, եփել հինգ րոպե: Վարունգը կտրատել, լցնել ապուրի մեջ, եփել, մինչև կարտոֆիլը փափկի: Հազարի տերևները գցել ապուրի մեջ և թողնել, որ փափկեն: Ապուրը լցնել կոմբայնի մեջ, խյուս դարձնել: Եթե կոմբայն չկա, հազարն ավելացնելուց առաջ ապուրը խյուսի վերածել կարտոֆիլ տրորելու ձեռքի գործիքով կամ մաղով անցկացնել: Հետո հազարը կտրատել, լցնել մեջը: Կաթսայի մեջ ջուր եռացնել, լոբին մի քանի րոպե եփել: Ապուրի մեջ գցել երկայնակի կիսած լոբիները, տաքացնել ապուրը, համեմել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով