ԽՆՁՈՐՈՎ ԹԵԹԵՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ

Խնձորով կարկանդակ

Բաղադրիչներ.

սպիտակուցներ – 6 հատ,
շաքարավազ – 1 բաժակ,
խնձոր – 300 գ,
շաքարի փոշի – 2 ճ. գդ.

Խնձորները լվանալ, մի քանի շերտի բաժանել, միջուկը հանել: Շարել տապակի մեջ, վրան ջուր լցնել և եփել ջեռոցուի մեջ, ապա խյուս դարձնել: Ավելացնել շաքարավազը, եփել, մինչև թանձրանա: Ձվի սպիտակուցները հարել, խառնել տաք խյուսին և նորից խառնել: Թավան յուղել, խյուսը լցնել թավայի մեջ, հարթեցնել, թխել ջեռոցում 10-15 րոպե, մինչև կարմրի: Մատուցել տաք-տաք: Ընդ որում պետք է թխել այնպիսի ամանի մեջ, որ մատուցվի հենց դրանով, այլապես կարկանդակը ձևը կկորցնի: Մատուցելիս վրան շաքարի փոշի ցանել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով