ԳԱՐԵՋՐԱԳՈՐԾԻ ՏՈՐԹ ԿԱՄ ՄՍՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ

Գարեջրագործի տորթը

Բաղադրիչներ.

խոզի ճարպ մսի շերտերով – 100 գ,
յուղ – 1 ճ. գդ.,
սոխ – 1 գլուխ,
խոզի և հորթի փափկամիս – 100-ական գ,
երշիկ – 2 կտոր,
հում նրբերշիկ – 150 գ,
ձու – 2 հատ,
թթու կաղամբ – 500 գ,
բաց գարեջուր – 100 մլ,
կարագ – 1 ճ. գդ.,
պաքսիմատ – 4 ճ. գդ.,
պատրաստի շերտավոր խմոր – 600 գ

Խոզի ճարպը խորանարդիկներով կտրատել և տապակել յուղի մեջ: Ավելացնել մանր կտրատած սոխը, մինչև փափկի: Ավելացնել փափկամիսն ու օղակճօղակ կտրատած երշիկը, լավ տապակել: Վրան լցնել գարեջուր, թողնել եռա, վերցնել կրակից: Նրբերշիկն աղալ, խառնել ձվին, թթու կաղամբին: Միացնել մսի և կաղամբի զանգվածները: Տապակը յուղել, վրան պաքսիմատ ցանել, խմորի 2/3  մասը դնել տապակի մեջ: Վրան շաղ տալ մնացած պաքսիմատը, լցնել մսի և կաղամբի զանգվածը, ծածկել մնացած խմորով: Կարկանդակը մի քանի տեղ ծակծկել, որպեսզի գոլորշին դուրս գա: Թխել 180 °С ջեռոցում 45 րոպե:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով