ԱՊՈՒԽՏՈՎ ԽԽՈՒՆՋՆԵՐ

Ապուխտով խխունջներ

Բաղադրիչներ.
ալյուր – 2 բաժակ,
խմորիչ – 15 գ,
կարագ կամ մարգարին – 310 գ,
ջուր – 1 բաժակ,
ձու – 1 հատ,
շաքարավազ – 1/2 բաժակ,
կիտրոնաթթու – 8 կաթիլ,
աղ – 1/4 թ. գդ.,
միջուկ.
ապուխտ – 150 գ,
պինդ պանիր – 150 գ,
դեղնուց – 1 հատ,
կանաչ սոխ
աղ, պղպեղ

Ալյուրը մաղել, փոս անել, լցնել ջրով բացած խմորիչը և թողնել տաք տեղում: 10–15 րոպե անց զանգվածին խառնել ձուն, շաքարավազը, աղը, կիտրոնաթթուն, խառնել: Ծածկել մաքուր սրբիչով և թողնել կես ժամ: Կարագը ալյուրի հետ խառնել, աղյուսի ձև տալ և դնել սառցախցիկը: Խմորը մի քիչ սառեցնել, բացել  30 x 50 սմ չափի: Ալյուրին խառնած կարագը դնել բացած խմորի մի կեսի վրա, մյուս կողմը բերել, եզերը փակել:  10–15 րոպե հետո խմորը նորից բացել վերևից ներքև և աջից ձախ: Չորս տակ ծալել, թողնել սառնարանում 20 րոպե: Կրկնել երկու անգամ: Միջուկի համար ապուխտը, պանիրը, կանաչ սոխը կտրատել, խառնել, ավելացնել դեղնուցը, աղ, պղպեղ ցանել, խառնել: Խմորը բացել 0,4 սմ հաստությամբ, եռանկյունիների բաժանել, նեղ եզրին 2 սմ երկարությամբ կտրվածք անել: Լայն եզրին մի գդալ միջուկ դնել, փաթաթել, ինչպես «Սիգարետ» թխվածքաբլիթը: Տապակին սառը ջուր քսել, շարել ռուլետները, թխել 220 °C-ում 10–15 րոպե:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով