ԽԵՑԳԵՏՆԻ ԱՊՈՒՐ

ԽԵՑԳԵՏՆԻ ԱՊՈՒՐ

Բաղադրիչներ.

խեցգետին – 20-30 հատ,
բրինձ – 200 գ,
սոխ – 1 հատ,
սամիթ – մեծ փունջ,
յուղոտ սերուցք- 50 մլ,
կարագ – 1 ճ. գդ.,
ալյուր  – 1/2 ճ. գդ.,
հատիկ պղպեղ – 5-6 հատիկ,
ծովի խոշոր աղ – 2-3 պտղունց
Սոխը մաքրել: Մեծ կաթսայի մեջ ջուր եռացնել: Խեցգետինները, սամիթը, աղը, հատիկ պղպեղը գցել մեջը: Եռացնել 15 րոպե: Բրինձը եփել: Խեցգետինները հանել, կիսել: Մաքրել, մեջքի մասը բլենդերով մանրացնել: Զանգվածը կարագով տապակել, ալյուր ավելացնել: Ավելացնել խեցգետնի ջուրը, խառնել, եփել: Քամել, ավելացնել ՙ խեցգետնի վզիկները, բրինձը, սերուցքը: Եփել, մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով