ՊԻՑՑԱ ԹԱՎԱՅԻ ՄԵՋ

Պիցցա թավայի մեջ

Բաղադրիչներ.

թթվասեր – 2 ճ. գդ.,
մայոնեզ – 2 ճ.գդ.,
ձու – 1 հատ,
ալյուր – 5 ճ.գդ.,
աղ,
բուսայուղ,
միջուկ.
սոխ – 1 հատ,
եփած հավի միս – 200 գ,
պանիր – 150 գ,
տապակած սունկ,
կեչուպ,
մայոնեզ

Խառնել թթվասերը, մայոնեզը, հարած ձուն, ալյուրը, աղ անել: Խմորը թթվասերի թանձրություն ունի: Այն բարակ շերտով լցնել տաք թավայի մեջ, որին նախապես բուսայուղ է քսված: Կեչուպով վանդակներ անել, դնել հավի կտրատած միսը, սունկը, կիսալուսնաձև կտրատած սոխը: Վրան լցնել մայոնեզ, քերած պանիր: Թավայի կափարիչը փակել: Թխել 15 րոպե: Երբ պանիրը հալվի, պիցցան պատրաստ է:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով