ՎԻՏԱՄԻՆԱՅԻՆ ԱՊՈՒՐ

Գարնանային ապուր

Գարնանը ավիտամինոզի վտանգը մեծանում է: Հատկապես երեխաների մոտ դա կարող է դրսևորվել գերհոգնածությամբ, վարակների ընկալունակության բարձրացմամբ: Վիտամինազրկվելուց խուսափելու համար սննդի մեջ հնարավորին չափ անհրաժեշտ է ավելացնել մրգերի և բանջարեղենի քանակը: Առաջարկում ենք վիտամիններով հարուստ ապուրի բաղադրատոմս:

  • Բաղադրությունը.

  • 75 գրամ միս,

  • 3 գրամ սոխ,

  • 20 գրամ գազար,

  • 10 գրամ  շաղգամ,

  • 10 գրամ սպիտակ արմտիք,

  • 50 գրամ կարտոֆիլ,

  • 50 գրամ ծաղկակաղամբ,

  • 15 գրամ կանաչ ոլոռ

    Միսը եփել: Գազարն ու շաղգամը մանրացնել, մի քիչ քամած արգանակ լցնել վրան, եփել փակ կափարիչով: 10 րոպե անց կարելի է ավելացնել կանաչ ոլոռը, կարտոֆիլը, մասնատված ծաղկակաղամբը: Երբբանջարեղենը փափկի, լցնել մնացած արգանակը, մի անգամ ևս եռացնել:Մատուցելիս կտրատած սամիթ լցնել վրան:

     

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


3 Մեկնաբանություններ ՎԻՏԱՄԻՆԱՅԻՆ ԱՊՈՒՐ

  1. LILIT ասեց.

    Sireli haykakan xohanots indz kaseq inche արմտիք-y
    Naxapes shnorhakalutyun

    • armmenu ասեց.

      Սիրելի LILIT, արմտիք, այսինքն, բառացի` արմատներ, որոնք օգտագործվում են սննդի մեջ: Օրինակ, մաղադանոսի, նեխուրի կանաչեղենի արմատները երբեմն ոչ պակաս օգտակար են, քան բույսի վերգետնյա մասը: Արմատները կիրառվում են ոչ մեծ քանակով, հաճախ ունեն համեմունքի դեր:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով