ԴԴՄԻԿՈՎ, ՀԱՎՈՎ ԼԱԶԱՆՅԱ

Դդմիկով լազանյա

Բաղադրիչներ.

դդմիկ – 2 հատ,
սոխ – 1 հատ,
հավի կրծքամիս – 3-4 հատ,
ռեհան,
պինդ պանիր – 400 գ,
սոյայի սոուս – 3-4 ճ. գդ.,
աղ, պղպեղ,
ձիթապտղի յուղ,
լազանյայի խմոր.
ձու – 3 հատ,
ալյուր – 400 գ,
կաթ – 80 մլ,
աղ
Խմորի բաղադրիչները խառնել, խմորը թողնել հանգստանա: Հետո բացել, ստանալ բարակ շերտեր: Դդմիկը քերիչով անցկացնել, սոխը կտրատել, սխտորը ճզմել, այդ բոլորը տապակել բուսայուղով, ավելացնել սոյայի սոուսը: Հավի կրծքամիսը կտրատել, տապակել, պանիրը խորանարդիկներով կտրատել: Ռեհանը նույնպես մանրացնել: Տապակի մեջ դնել խմորի շերտը, հետո` միջուկը շերտ առ շերտ: Նախ դդնիկը, ապա հավի միսը, պանիրը ռեհանը: Հետո նորից խմոր, միջուկ և այսպես շարունակ: Վերևում պետք է լինի խմորի շերտ: Զարդարել պանրով, ռեհանով, եփել 180 աստիճանի ջերմոցում մոտ 40 րոպե:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով