ԿԾՈՒ ՊԱՀԱԾՈ «ԶՈՔԱՆՉԻ ԼԵԶՈՒ»

Զոքանչի լեզու

Բաղադրիչներ.
սմբուկ – 5 կգ,
կարմիր քաղցր պղպեղ – 1,5 կգ,
սխտոր – 200 գ,
կծու պղպեղ – 1-2-3 հատ,
քացախ – 1 բաժակ,
արևածաղկի յուղ – 0,5 լ

Բացի սմբուկից մնացած բոլոր մթերքները մսաղացով աղալ: Ավելացնել քացախը: Սմբուկները օղակ-օղակ կտրել, աղ անել, դնել մի կողմ: Քամել դառը հյութը:  Նախընտրելի են երկար ու բարակ սմբուկները: Սմբուկը տապակել բուսայուղի մեջ երկու կողմից, լցնել աղացած զանգվածի մեջ: Հետո պատառաքաղով սմբուկները պղպեղից հանել, շարել մեկլիտրանոց բանկաների մեջ, կափարիչը դնել վրան: Երբ բոլոր սմբուկները տապակված և տեղադրված կլինեն բանկաների մեջ, աղացած պղպեղի զանգվածը լցնել սմբուկների վրա: Ստերիլացնել  40 րոպե, փակել, շուռ տալ, թողնել սառչի:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով