ՄՍՈՎ,ՊՂՊԵՂՈՎ ՊԱՏԱՌ

Մսով պատառ
Բաղադրիչներ.
տավարի փափուկ միս – 1 շերտ,
լավաշ – 1 հատ,
կանաչ լոբի – 100 գ,
քաղցր պղպեղ – 1 հատ,
ձիթապտղի յուղ – 1 ճ. գդ.,
ծովի աղ, սև պղպեղ

Տավարի միսը թեթևակի ծեծել, աղ, պղպեղ անել, երկու կողմից ձիթայուղ ցողել: Փոքր կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ խառնել, եփել կանաչ լոբին, քամել: Լոբին դնել սառույցի վրա, որպեսզի գույնը պահպանվի:  Պղպեղի սերմերը հանել,  ձողիկներով կտրատել: Թավայի մեջ միսը երկու կողմից տապակել ամեն կողմից 2-3 րոպե: Հանել, հովացնել, ապա կտրատել բարակ շերտերով: Լավաշի վրա դնել լոբին, պղպեղը, տավարի միսը, փաթաթել, հետո կիսել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով