ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ՍԻԳ

Սիգ

200 գրամ սիգ,
20 գրամ գազար,
20 գրամ գլուխ սոխ,
20 գրամ տոմատի մածուկ,
15 գրամ յուղ,
3 գրամ ալյուր,
2 գրամ սխտոր,
100 գրամ ձկան արգանակ,
աղ, հատիկ պղպեղ, մաղադանոս

Ձուկը մաքրել, փորոտիքը հանել, գլուխը և պոչը հեռացնել: Ձուկը կտրատել և եփել: Պոչն ու գլուխը առանձին եփել, արգանակը քամել: Գազարը և սոխը մանրացնել, յուղով տապակել: Ավելացնել տոմատը, ևս  5-7 րոպե տապակել: Ալյուրը բովել, խառնելով բացել ձկան արգանակով, ավելացնել նախապատրաստած բանջարեղենը, աղ, պղպեղ, սխտոր: Թողնել եռա: Եփված ձկան վրա լցնել  համեմունքներով բանջարեղենը և եռացնել: Սիգը մատուցել `զարդարելով մաղադանոսով կամ թարխունով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով