ՔԱՂՑՐ ՊՂՊԵՂ ԼՈԼԻԿԻ ԽՅՈՒՍԻ ՄԵՋ

Պղպեղ լոլիկի մեջ

Բաղադրիչներ.

քաղցր պղպեղ,

լոլիկ,

աղ

Լոլիկները լվանալ, մսաղացով աղալ, քամիչով անցկացնել: Ստացված լոլիկի խյուսը եփել այնքան, որ ծավալը 2-3 անգամ պակասի: Հետո ավելացնել աղը 1 ճաշի գդալ 1 լիտր լոլիկին հաշվարկով: Պղպեղը լվանալ, սերմերը ու կոթերը հանել, դնել բանկաների մեջ: Պղպեղների վրա լցնել լոլիկի տաք խյուսը: Բանկաները ծածկել ստերիլ կափարիչներով: Բանկաները դնել տաք ջրով լի կաթսայի մեջ, 15 րոպե ստերիլացնել: Բանկաները փակել, շուռ տալ, թողնել այդպես հովանա: Պահել մութ, սառը տեղում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով