ՄԻՍ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՁԵՎՈՎ

Միս ֆրանսիական ձևով

Բաղադրիչներ.
խոզի միս – 500 գ,
կարտոֆիլ – 800 գ,
սոխ – 2 գլուխ,
մայոնեզ – 150 մլ,
պանիր պարմեզան – 200 գ,
աղ,պղպեղ,
հազրեվարդ

Խոզի միսը խորանարդաձև կտրատել, աղ, պղպեղ ցանել, ավելացնել մի պտղունց չոր հազրեվարդ: Միսը տեղադրել յուղած տապակի մեջ: Վրան տարածել օղակ-օղակ կտրած սոխը: Կարտոֆիլը ևս օղակ-օղակ անել, դնել սոխի վրա: Կարելի է նքև օղակ-օղակ լոլիկ դնել վրան: Վրան շաղ տալ քերած պանիրն ու մայոնեզ քսել: Մոտ մեկ ժամով դնել ջեռոցի մեջ նախ բարձր ջերմաստիճանով, իսկ եռալուց հետո ջերմաստիճանն իջեցնել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով