ՏՆԱԿԱՆ ԿԵՉՈՒՊ

Կեչուպ տնական

Բաղադրիչներ.
լոլիկ – 5 կգ,
մանրացված սոխ – 1 բաժակ,
շաքարավազ – 200 գ,
աղ – 30 գ,
քացախ – 1 բաժակ 9%-անոց,
աղացած կարմիր պղպեղ – 1 թ. գդ.,
քերած մշկընկույզ – 1 թ. գդ.,
մեխակ – 1 թ. գդ,
մանանեխի սերմ – 1 թ. գդ.,
դարչին,
նեխուրի սերմ – 0,5 թ. գդ.

Հասած լոլիկները լվանալ, կտրատել, ավելացնել կտրատած սոխը, եփել կաթսայի մեջ կափարիչը ծածկած: Եփվելուց հետո քամիչով անցկացնել: Ստացված խյուսը եփել, մինչև մնա եղած զանգվածի կեսը: Համեմունքները լցնել կտավի տոպրակի մեջ, իջեցնել եռացող զանգվածի մեջ: Ավելացնել աղ, շաքարավազ, եփել ևս յոթ րոպե: Վերջում հանել համեմունքների տոպրակը և ավելացնել քացախ: Լցնել բանկաների մեջ, պահել սառը տեղում: Կարելի է օգտագործել մսի և ձկան հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով