ԿԵՌԱՍՈՎ ՇՈԿՈԼԱԴԵ ՏՈՐԹ

Կեռասով տորթ

Բաղադրիչներ.
խմոր.
կարագ – 250 գ,
շագանակագույն շաքարավազ – 250 գ,
ալյուր – 220 գ,
դառը շոկոլադ – 60 գ,
ձու – 5 հատ,
միջուկ.
մասկարպոնե – 250 գ,
հարած սերուցք շաքարով – 250 մլ,
կեռաս առանց կորիզի – 500 գ,
բալի լիկյոր – 2 ճ.գդ.

Կարագն ու շաքարավազը հարել, ավելացնել ձվերը մեկ առ մեկ: Ամեն ձուն կոտրելուց հետո հարել զանգվածը, մինչև այն միատարր դառնա, հետո նոր մյուս ձուն ավելացնել: Հետո ավելացնել շոկոլադն ու ալյուրը: Խմորը լցնել տապակի մեջ և թխել 160 °C ջեռոցում  50 րոպե: Թողնել խմորը հովանա և երեք մասի բաժանել: Ամեն շերտի վրա բալի լիկյոր լցնել: Մասկարպոնե սերուցքային պանիրը և հարած սերուցքը խառնել, քսել բոլոր շերտերին, կրեմի վրա շարել կեռասները: Շերտերը դնել իրար վրա, շաքարի փոշի և քերած շոկոլադ ցանել, զարդարել կեռասով, վարդի թերթերով և անանուխի տերևներով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով