ՌԵՀԱՆՈՎ ԵԼԱԿԻ ԿՈՆՖԻՏՅՈՒՐ

Ռեհանով ելակի կոնֆիտյուր

Բաղադրիչներ.
ելակ – 1,2 կգ,
շաքարավազ – 500 գ,
կիտրոնի հյութ – 2 ճ.գդ.,
ռեհան – 4 ճյուղ

Ելակի պոչերը հեռացնել, լվանալ, վրան լցնել շաքարավազը, կիտրոնի հյութը, ռեհանի տերևները: Զգուշորեն խառնել, թողնել 2—3 ժամ: Հետո ռեհանը հանել: Եռացնել, եփել հինգ րոպե: Ելակները հանել, օշարակը եփել հինգ րոպե, մինչև այն թանձրանա: Միրգը լցնել թանձրացած օշարակի մեջ, եփել մեկ րոպե: Վերցնել կրակից, լցնել բանկաների մեջ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով