ԻՏԱԼԱԿԱՆ ՍՄԲՈՒԿՈՎ ՆԱՎԱԿՆԵՐ

Իտալական սմբուկով նավակներ

Բաղադրիչներ.
սխտոր – 2 գլուխ,
սոխ – 2 հատ,
սմբուկ – 6 հատ,
օրեգանո – 10 գ,
շաքարավազ – 1 թ. գդ.,
պանիր մոցարելլա – 125 գ,
պահածոյացված լոլիկներ հյութի մեջ –  400 գ,
կեչուպ – 70 գ,
մաղադանոս – 10 գ,
ձիթայուղ

Սմբուկները երկարությամբ կիսել, միջուկը խաչաձև թեթևակի կտրել առանց կեղևը վնասելու: Ներսի կողմից տապակել բուսայուղի մեջ 2-3 րոպե և միջուկը զգուշորեն հանել: Մեկ այլ թավայի մեջ տապակել սոխը, ավելացնել սխտորը, ապա` լոլիկը իր հյութի հետ, կեչուպը, համեմունքները, շաքարավազը, սմբուկի միջուկը: Այդ ամենը տապակել, աղ, պղպեղ ցանել: Վերցնել սմբուկից ստացված նավակները, լցոնել ստացված միջուկով: Վրան մոցարելլա ցանել և  5-10 րոպե դնել ջեռոցի մեջ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով