ԲՈՅԱՐԱԿԱՆ ԲԼԻՆՆԵՐ

Բոյարական

Հնդկաձավարի ալյուր – 3 բաժակ,
ցորենի ալյուր – 2 բաժակ,
կաթ – 4 բաժակ,
սերուցք (թանձր) – 1 բաժակ,
թթվասեր – 1 բաժակ,
կարագ – 100գ,
ձու – 5 հատ,
խմորիչ – 30գ,
շաքարավազ – 1 ճաշի գդալ,
աղ

2 բաժակ կաթը եռացնել, սառեցնել մինչև գոլանա, կես բաժակ վրայից վերցնել և խմորիչը խառնել նրա մեջ: Կաթն ու խմորիչը լցնել էմալապատ ամանի մեջ և հնդկաձավարով շիլայանման զանգված ստանալ:  1,5-2 ժամ թողնել, որ զանգվածը հասունանա: Վրան լցնել մնացած կաթը: Ձվի դեղնուցը տրորել թթվասերի, կարագի, աղի, շաքարավազի և ցորենի ալյուրի հետ: Այս ամենը խառնել կաթնազանգվածի հետ: Լավ խառնել և թողնել բարձրանա: Երբ խմորը հասնի, առանձին հարել սերուցքը և ձվի սպիտակուցը, սպիտակուցը լցնել սերուցքի վրա և ավելացնել խմորին: Զգուշորեն խառնել վերից ներքև: 15-20 րոպե թողնել և թխել թավայի մեջ, ինչպես սովարական բլինները, երկու կողմից կարմրացնելով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


1 Մեկնաբանություն ԲՈՅԱՐԱԿԱՆ ԲԼԻՆՆԵՐ

  1. edit ասեց.

    haaaaaaaaa esi nuyn blinchik@ chi ??

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով