ԴԴՄԻԿԻ ՊԱՀԱԾՈ

Դդմիկի պահածո

Բաղադրիչներ.

դդմիկ –  1 կգ,

սամիթ – 30 գ,

սխտոր – 2 գլուխ,
կծու պղպեղ  – 2 հատ,
բուրավետ հատիկ պղպեղ – 4 հատ,

աղաջրի համար -1 լ ջրին.

աղ – 80 գ,
սեղանի քացախ – 75 գ

Դդմիկը լվանալ, կեղևը հանել, օղակ-օղակ կտրել, միջուկը հանել: Դդմիկի օղակը պետք է 1,5 սմ հաստություն ունենա: Կանաչին մանր կտրատել, կծու պղպեղը երկարությամբ նեղ շերտերի բաժանել: Սխտորը մաքրել, պճեղների բաժանել, պճեղները կիսել: Մաքուր բանկաների մեջ դնել սխտորը, կանաչին, կծու պղպեղը, հետո շատ խիտ լցնել դդմիկի օղակները: Աղաջրի ջուրը եռացնել, աղն ու քացախը  ավելացնել: Աղաջուրը լցնել բանկաների մեջ մինչև վերջ: Մեկլիտրանոց բանկաները ստերիլացնել եռացող ջրում 10 րոպե, փակել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով