ՄՐԳԵՐՈՎ ՄՅՈՒՍԼԻ

Մրգերով մյուսլի

Բաղադրիչներ.

սալոր – 2 հատ,
բանան – 2 հատ,
խնձոր – 2 հատ,
նարինջ – 2 հատ,
կիվի – 2 հատ,
խնձորի հյութ – 1 բաժակ,
յոգուրտ – 1 բաժակ,
շաքարի փոշի – 2 ճ.գդ.,
դարչին – 1/2 թ. գդ.,
հերկուլես – 1 բաժակ

Բանանը, սալորը, կիվին շերտատել: Նարինջը մաքրել, շերտերի բաժանել, թաղանթները հանել: Մի խնձորը քերիչով անցկացնել, խառնել յոգուրտին, հերկուլեսին, խնձորի հյութին: Թողնել տասը րոպե հանգստանա: Մյուս խնձորը կտրատել, մյուս մրգերի հետ մյուսլիի մեջ լցնել, խառնել: Մատուցելիս շաքարի փոշի և դարչին ցանել մյուսլիի վրա:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով