ԴԴՈՒՄՈՎ ՇԻԼԱ

Դդումով շիլա

Բաղադրիչներ.

դդում – 1 կգ,
կաթ – 150 գ,
բրինձ – 125 գ,
շաքարավազ – 50 գ,
կարագ – 2 ճ.գդ.,
մաղադանոս, սամիթ, աղ

Դդումի սերմերն ու կեղևը հեռացնել, խորանարդիկներով կտրատել, եփել կաթի և կարագի մի մասի հետ: Ավելացնել լվացած բրինձը, շաքարավազը, աղը, եփել մարմանդ կրակի վրա մինչև պատրաստ լինի: Մատուցելուց առաջ մի կտոր կարագ դնել շիլայի վրա, զարդարել կանաչիով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով