ԲԱԼԿԱՆՅԱՆ ՍԱՌԸ ԱՊՈՒՐ

Բալկանյան ապուր

Բաղադրիչներ.

վարունգ – 2-3 հատ,
մանրացված սխտոր – 1 թ. գդ.,
կտրատած անանուխի տերևներ – 1 ճ.գդ.,
կիտրոնի հյութ,
ձիթայուղ,
սև աղացած պղպեղ, աղ,
մածուն – 500 գ,
կտրատած ընկույզ – 4 ճ.գդ.

Վարունգի կեղևը մաքրել, կիսել, սերմերը հեռացնել: Վարունգը մանր կտրատել: Միջուկը բլենդերով սխտորի ու անանուխի հետ մանրացնել: Աղ, պղպեղ ցանել, խառնել մածունին: Ավելացնել ընկույզը, սամիթը, վարունգի խորանարդիկները, կիտրոնի հյութն ու ձիթապտղի յուղը: Ապուրը որոշ ժամանակ պահել սառնարանում, ապա մատուցել: զարդարել անանուխի տերևներով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով