ՆԵԽՈՒՐՈՎ ԵՎ ԸՆԿՈՒՅԶՈՎ ԱՊՈՒՐ

Նեխուրով ապուր

Բաղադրիչներ.

նեխուրի ցողուններ – 250 գ,
գազար – 100 գ,
սոխ – 1 հատ,
սամիթ – մի քանի ճյուղ,
սխտոր – 4 պճեղ,
պանիր – 100 գ,
ընկույզ

Սոխն ու նեխուրը կտրատել, գազարը քերիչով անցկացնել: Վրան եռացած ջուր լցնել, եփել, աղ, պղպեղ ցանել: Կանաչին և ընկույզը մանրացնել, պանիրը քերիչով անցկացնել: Բանջարեղենը և արգանակը խառնել բլենդերի օգնությամբ, մինչև ստացվի համասեռ խյուս: Ավելացնել պանիրը և խառնել, մինչև այն ձուլվի ապուրին: Եռացնել և վերցնել կրակից: Մատուցել կանաչու և ընկույզի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով