ՀԱՂԱՐՋՈՎ ՍԿԻԱՉԱՏՏԱ. ԻՏԱԼԱԿԱՆ ԿԱՐԿԱՆԴԱԿ

Սկիաչատտա

Բաղադրիչներ.
աղացած նուշ – 170 գ,
լայմ (հյութը և կեղևը) – 1 հատ,
սերուցք – 1/3 բաժակ,
վանիլային շաքարավազ,
ձու – 2 հատ,
շաքարավազ – 3 ճ.գդ.,
կարմիր հաղարջ – 450 գ,
շաքարի փոշի
խմորի համար.
ալյուր – 350 գ,
կարագ – 1 ճ.գդ.,
դարչին – 1 թ.գդ.,
շաքարավազ – 2 թ.գդ.,
չոր խմորիչ- 1/2 տուփ,
գոլ ջուր – 225 մլ

Ալյուրը մաղել, կարագի հետ տրորել, ավելացնել շաքարավազ, դարչինն ու խմորիչը: Աստիճանաբար ավելացնել ջուրը, հունցել փափուկ, առաձիգ խմոր: Ծածկել, թողնել մեկ ժամ տաք տեղում: Այդ ընթացքում խմորը երկու անգամ կուռչի: Եվս մեկ անգամ հունցել, բացել գրտնակով, դնել յուղած տապակի վրա: Ձուն և շաքարավազը հարել, խառնել աղացած նուշի, լայմի կեղևի և հյութի, սերուցքի, վանիլային շաքարավազի հետ: Զանգվածը տարածել խմորի վրա: Վրան շարել հաղարջի հատիկները: Շաքարի փոշի ցանել, թխել 30 րոպե 220 աստիճանում: Երբ խմորը դառնա ոսկեգույն, սկյաչատտան պատրաստ է: Մատուցել տաք վիճակում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով