ԾԻՐԱՆՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ

Ծիրանով կարկանդակ

Բաղադրիչներ.

մարգարին – 100 գ,
շաքարավազ – 100 գ,
աղ – 1 պտղունց,
ձու – 2 հատ,
կիտրոնի քերած կեղև – 1 թ. գդ,
ալյուր – 200 գ,
սոդայի, աղի, կիտրոնաթթվի խառնուրդ – 2 թ. գդ.,
ծիրան – 750 գ,
նուշ – 30 գ

Մարգարինը աղի, շաքարավազի հետ հարել: Ձվերը մեկ-մեկ ավելացնել, խառնել կիտրոնի կեղևը: Ավելացնել ալյուրին խառնած սոդայի խառնուրդը: Տապակը յուղել, լցնել խմորը: Ծիրանները լվանալ, կիսել կամ չորս մասի բաժանել: Ծիրանները դնել խմորի վրա, վրան նուշ ցանել: Կարելի է թխել նաև առանց նուշի կամ այն փոխարինել ընկույզով:  200 աստիճանում թխել 70 րոպե: Տաք-տաք վիճակում կարկանդակի վրա մանր շաքարավազ ցանել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով