ԹԹՈՒ ԿԱՂԱՄԲ

Թթու կաղամբ

Բաղադրիչներ.

կաղամբ,
գազար,
դափնու տերև, աղ, պղպեղ, հատիկ պղպեղ

Գլուխ կաղամբի վերևի տերևները հեռացնել, լվանալ, չորացնել: Գործիքով բարակ շերտատել: Գազարը խոշոր քերիչով անցկացնել: Մի փոքր աղ և շաքարավազ ցանել և խմորի պես մի քանի անգամ շուռ տալ: Լցնել շշերի կամ բանկաների մեջ, ձեռքով սեղմել: Աղի քանակը շատ չպիտի լինի, որ ավելի համեղ ստացվի: Կաղամբի թթուն պետք է գրեթե ձուլվի, միատարր դառնա: Այնքան հյութ դուրս կգա, որ կծածկի կաղամբը: Բանկան թանզիֆով ծածկել, թողնել երեք օր, կաղամբը մի քանի տղից ծակծկել ժամանակ առ ժամանակ: Երբ կաղամբն սկսի թթվել, վրան ծանրություն դնել և պահել սառը տեղում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


4 Մեկնաբանություններ ԹԹՈՒ ԿԱՂԱՄԲ

  1. Լիլիթ ասեց.

    Կներեք իսկ կարելիյա երբ կաղամբը թթվի բանկայի մեջ փակած դնել սառն
    րանը,որպես սառը տեղ:

    • armmenu ասեց.

      Անշուշտ, թթուն կարելի է պահել սառնարանում, այդպես այն ավելի երկար կպահպանի թարմությունը: Պարզապես սառնարանում ավելորդ տեղ չզբաղեցնելու համար թթուն պահում են սառը տեղում:

  2. Սվետա ասեց.

    Առիթ եմ ունեցել թերթելու <> գրքույկը, այնտեղ նշվում էր Իմամ բայըլդը անվան ծագումը, ժլատ մահմեդական Իմամը ուտում է կերակուրը ասելով <> է, կինն էլ նշում է, որ աղվորը աղվոր է, սակայն ձեթը վերջացավ, Իմամն ուշաթափվում է<>: Այժմ լահմաջուն, լահմա-միս և ջուն- խմոր, ստացվում է լահմաջուն: Նշված էր,որ հունական, կամ էլ թուրքական ծագում ունեն այդ անունները {Արևմտյան հայաստան}: Կարելի էր ստեղծել հայկական տարբերակ, օտար անցանկալին մեկնաբանել:

    • armmenu ասեց.

      Անշուշտ, կարելի է հայերեն ասել, հայացնել, նույն առաջարկը եղել է Իշլի քյուֆթայի անվանման վերաբերյալ, սակայն ընդունեք, որ մսագնդիկն ու իշլի քյուֆթան, տապակած բանջարեղենն ու իմամ բայլին, հայկական պիցցան ու լահմաջոն այնքան էլ համարժեք չեն հնչում, այլ բան է, որ հայեցի տարբերակներն աստիճանաբար ընկալվեն և յուրացվեն մեր կողմից նույնպես, ինչպես և այլալեզու անվանումները: Այսուհետ կջանանք մշտապես հայերեն տարբերակներ առաջարկել՝ որպես զուգաձևություն կամ համարժեք անվանում: Ցանկալի է տեսնել նաև մեր մշտարթուն ընթերցողի կարծիքն ու տարբերակները:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով