ՀՈՆԻ ՄՈՒՐԱԲԱ

Հոնի մուրաբա

Բաղադրիչներ.

հոն – 1 կգ,
ջուր – 2 բաժակ,
շաքարավազ – 1,5 կգ

Հոնի հատիկները լվանալ, վնասվածներն առանձնացնել, յուրաքանչյուր հատիկը ծակել փայտե չոփիկով: Շաքարաջուրը պետք է եել միայ սպիտակ շաքարավազից: Տաք օշարակը լցնել հոնի վրա և թողնել մեկ օր, որ ներծծվի: Հոնի հատիկները շերեփով հանել, քաղցր հյութը նորից եփել մոտ քառորդ ժամ: Նորից հոնի հատիկները լցնել մեջը և թողնել մեկ օր: Երրորդ օրը մուրաբան վերջնական ջերմային մշակման է ենթարկվում:  Եփել այն,  մինչև հոնը լրիվ պատրաստ լինի:  Լցնել մաքուր և որ ամենակարևորն է` չոր տարաների մեջ, փակել, փաթաթել և թողնել սառչի:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով