ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐՈՎ,ՇԱՄՊԱՅՆՈՎ ԿՐՅՈՒՇՈՆ

Հատապտղով կրյուշոն

Բաղադրիչներ.

շամպայն – 1 շիշ,
սպիտակ գինի – 1 բաժակ,
դարչին – մի պտղունց,
ազնվամորի – 1 բաժակ,
խաղող – 1 բաժակ,
բալի հյութի հատիկներ – 1 բաժակ,
բալի հյութ – 1,5 լ,
շաքարի փոշի

Ազնվամորին լվանալ, չորացնել: Բալի հատիկները, ազնվամորին, խաղողը լցնել կրյուշոնի ամանի մեջ, վրան շաքարի փոշի ցանել: Գինին դարչինի հետ տաքացնել, չթողնել եռա: Հովացնել և լցնել մրգի վրա: Թրմել մոտ երեք ժամ սառը տեղում: Մատուցելուց առաջ մրգի վրա լցնել սառը շամպայնն ու բալի հյութը: Լավ խառնել, լցնել բաժակների մեջ, մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով