ԼՈԼԻԿԻ ԱՂՑԱՆ-ՊԱՀԱԾՈ

Լոլիկի աղցան պահածո

Բաղադրիչներ.
գազար – 1 կգ,
քաղցր պղպեղ – 1 կգ,
սոխ – 1 կգ,
լոլիկ – 2 կգ,
բուսայուղ – 300 գ,
շաքարավազ – 300 գ,
աղ – 2 ճ.գդ.,
քացախ – 100 գ 9%-անոց,
Նշված քանակի մթերքից ստացվում է 8 հատ 0,5-լիտրանոց բանկա

Գազարը քերիչով անցկացնել: Պղպեղը, սոխը կիսալուսնաձև կտրատել, լոլիկները օղակ-օղակ անել: Բանջարեղենը դնել ամանի մեջ, ավելացնել աղ, շաքարավազ, բուսայուղ, քացախ: Դնել կրակին, եռալուց հետո 15-20 րոպե եփել: Տաք-տաք լցնել ստերիլ բանկաների մեջ, փակել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով