ԴԵՂՁԻ ՄՈՒՐԱԲԱ

Դեղձի մուրաբա

Բաղադրիչներ.

դեղձ – 1 կգ,
շաքարավազ – 300 գ,
նուշ – 100 գ

Դեղձերը լվանալ, կորիզները հեռացնել: Կտրատել համաչափ կտորներով, լցնել խորը ամանի մեջ, շաքարավազը լցնել վրան: Մոտ 6 ժամ թողնել սառնարանում: Հանել, եփել եռալուց հետո մոտ  10 րոպե: Թողնել մեկ ժամ թրմվի: Հետո եռացնել, եփել 5 րոպե: Թողնել սառչի, ավելացնել նուշը, որի կեղևը հարկավոր է նախապես հեռացնել: Խառնել, լցնել ստերիլ բանկաների մեջ, փակել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով