ԿԱՐՄԻՐ ԼՈԲՈՎ ԵՎ ՍՄԲՈՒԿՈՎ ՉԻԼԻ. ՄԵՔՍԻԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Կարմիր լոբով և սմբուկով չիլի

Բաղադրիչներ.

կարմիր լոբի – 100 գ,
սմբուկ – 400 գ,
կարմիր սոխ – 2 գլուխ,
չիլի պղպեղ – 2 հատ,
զիրա – 0,5 թ.գդ.,
դարչին,
բուսայուղ – 60 մլ,
ծովի աղ – 1 թ.գդ.,
սխտոր  – 5 պճեղ,
լոլիկներ սեփական հյութի մեջ – 600 գ,
չորացրած համեմ – 0,5 թ.գդ.,
դառը շոկոլադ (70- 80% կակաո) – 40 գ

Լոբին թրջել 6-8 ժամ: Ջուրը թափել, մաքուր ջուր լցնել, եփել մոտ մեկուկես ժամ: Սմբուկները խորանարդաձև կտրատել, աղ անել, թողնել 20 րոպե: Լվանալ, քամել, տապակել միջին ուժգնությամբ կրակի վրա: Հանել, դնել անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը հեռացվի: Կարմիր սոխը շերտատել, սխտորը մանրացնել: Նախ ապակել սոխը, ապա ավելացնել սխտորը: Չիլի պղպեղների սերմերը հեռացնել, բարակ օղակներով կտրատել: Չիլիիի օղակները տապակել սոխի ու սխտորի հետ մեկ րոպե: Ավելացնել լոլիկները հյութի հետ միասին, խառնել, եփել: Հավանգի  մեջ ծեծել չոր համեմը, զիրան, դարչինը, աղը, և լցնել բանջարեղենի վրա: Վերջում թավայի մեջ լցնել լոբին ու սմբուկը: Տապակել միասին մոտ 20 րոպե: Մատուցելուց առաջ չիլիի վրա քերած դառը շոկոլադ  լցնել և խառնել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով