ՄՍՈՎ ՀՈՒՆԱԿԱՆ ԿԱՐԿԱՆԴԱԿ

Մսով կարկանդակ

Բաղադրիչներ.

շերտավոր խմոր – 1 կգ,
տավարի աղացած միս – 500 գ,
պինդ պանիր – 300 գ,
ոչխարի պանիր – 300 գ,
ձու – 2 հատ,
կանաչ սոխ – 1 փունջ,
գլուխ սոխ – 2 հատ,
մաղադանոս, սամիթ

Տավարի միսը տապակել մի փոքր կարագի հետ: Սոխը մանրացնել, առանձին տապակել: Մսին խառնել սոխը, քերած պանիրները, կտրատած կանաչին, հում ձուն: Խառնել, աղ անել, եթե կարիքը կա: Շերտավոր խմորի փաթեթը բացել, թեթևակի գրտնակել: Կիսել, կեսը դնել յուղած տապակի վրա: Տարածել միջուկը, ծածկել խմորի երկրորդ շերտով: Եզրերը փակել, ամրացնել: Կարկանդակը ծակծկել պատառաքաղով, վրան ձու քսել: Թխել տաք ջեռոցում, մինչև ոսկեգույն դառնա:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով