ԾԱՂԿԱԿԱՂԱՄԲԻ ՊԱՀԱԾՈ

Ծաղկակաղամբի պահածո

Բաղադրիչներ.
ծաղկակաղամբ – 1 գլուխ,
գազար –  1 հատ,
կարմիր քաղցր պղպեղ – 1 հատ,
մանր սոխ –  5 հատ,
մարինադ.
ջուր – 1 լ,
աղ – 20 գ,
շաքարավազ – 1-3 ճ.գդ.,
համեմունքներ կեսլիտրանոց բանկայի համար.
հատիկ պղպեղ – 5-7 հատ,
բուրավետ պղպեղ –  3-5 հատ,
մեխակ – 3 հատ,
դափնու տերև – 1 հատ,
կարմիր կծու պղպեղ – մի շերտ,
քացախ 70%-անոց – 1 թ.գդ. 

Ծաղկակաղամբը մասերի բաժանել և լավ լվանալ: Գազարը լվանալ, օղակ-օղակ կտրատել: Բուլղարական պղպեղը լվանալ, սերմերը հեռացնել: Կտրատել խորանարդիկներով: Սոխի կեղևը հեռացնել: Լվացած բանկաների հատակի տեղավորել գազարը, սոխը, պղպեղը, համեմունքները: Բանկան լցնել ծաղկակաղամբով, այնպես տեղավորել, որ բաց տեղեր չմնան: Պատրաստել մարինադը, եռացնել: Բանկաների մեջ եռացած ջուր լցնել, ծածկել կափարիչներով, թողնել  2-3 րոպե: Ջուրը թափել, անմիջապես լցնել եռացող մարինադը, քացախը և փակել բանկաները:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով