ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐՈՎ ԹԽՎԱԾՔ

Հատապտուղներով թխվածք

Բաղադրիչներ.
բուսայուղ – 80 մլ,
շաքարավազ –  3/4 ճ.գդ.,
ձու – 1 հատ,
կաթ – 100 մլ,
ալյուր – 1 ճ.գդ.,
փխրեցուցիչ – 1,5 թ.գդ.,
հատապտուղներ – 2 բաժակ,
փշրանքի համար.
ալյուր – 0,5 բաժակ,
շաքարավազ – 0,5 բաժակ,
դարչին – 0,5-1 թ.գդ.,
սառած կարագ – 70 գ

Ջեռոցը տաքացնել 180°С: Բուսայուղը հարել շաքարավազի և ձվի հետ: Ավելացնել կաթը, խառնել: Մաղած ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ, լցնել հարած զանգվածի վրա: Տապակի մեջ յուղաթուղթ դնել, լցնել խմորը: Խմորի վրա շարել հատապտուղները` հաղարջ, ազնվամորի, ելակ, գետնամորի: 

Թխվածքի վրայի շերտը փշրանքներից է բաղկացած: Այն պատրասելու համար ալյուրը, շաքարավազն ու դարչինը խառնել: Ավելացնել քերած կարագը, ձեռքերով արագ տրորել: Ստացված փշրանքը ցանել հատապտուղների վրա: Թխել 40 րոպե, մինչև մակերեսը կարմրի:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով