ԵԼԱԿՈՎ ՌՈՒԼԵՏ «ԱՆԱՀԻՏ»

Ռուլետ «Անահիտ»

Բաղադրիչներ.
ձու – 6 հատ,
ալյուր – 1 բաժակ,
շաքարավազ – 1 բաժակ,
կրեմի համար.
կարագ – 200 գ,
շաքարի փոշի – 1 բաժակ,
վանիլ,
ելակ – 200 գ,
զարդարելու համար.
ելակ,
գլազուր

Ձվի սպիտակուցները դեղնուցներից առանձնացնել: Սպիտակուցները հարել, մինչև դառնան անշարժ զանգված: Աստիճանաբար ավելացնել շաքարավազը: Դեղնուցները հարել, գդալ-գդալ լցնել սպիտակուցի վրա:

Ավելացնել նաև ալյուրը, զգուշորեն խառնել: Տապակի մեջ յուղաթուղթ դնել, խմորը լցնել: 

Թխել 180 աստիճանում մինչև պատրաստ լինի: Հանել, պոկել յուղաթուղթը: Դնել խոնավ սրբիչի վրա և փաթաթել, թողնել սառչի: Կրեմի համար փափկած կարագը հարել, խառնել շաքարի փոշու հետ: 

Ելակը գործիքով խյուսի վերածել: 

Ելակը խառնել կրեմին, վանիլ ավելացնել, լավ խառնել, քսել խմորին: 

Արդեն կարելի է փաթաթել ռուլետի պես: Ռուլետը զարդարել ելակներով և գլազուրով: Գլազուրի պատրաստման համար 2 ճ. գդ. թթվասերը, 4 ճ.գդ.  շաքարավազը, 2 ճ. գդ. կակաոն խառնել, եփել մարմանդ կրակի վրա: Ավելացնել մի կտոր կարագ փայլի համար:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով