ԿԵՖԻՐՈՎ ՕԿՐՈՇԿԱ

Սառույցով օկրոշկա

Բաղադրիչներ.
վարունգ – 2 հատ,
բողկ – 5-6 հատ,
խաշած կարտոֆիլ – 2 հատ,
ձու – 2 հատ,
վարունգ – 2 հատ,
կեֆիր,
աղ,
կանաչ սոխ – 1 փունջ,
մաղադանոս, սամիթ,
ապուխտ – 400 գ

Նախապես պատրաստել ձևավոր սառույց. սամիթը լվանալ, սառույցի ամանի մեջ դնել սամիթի ճյուղեր, ջուր լցնել և դնել սառցախցիկը: Կարտոֆիլը եփել, մաքրել: Վարունգը լվանալ, կեղևը մաքրել: Ձուն պինդ խաշել, մաքրել: Ձուն, կարտոֆիլը, վարունգն ու ապուխտը կտրատել: Բողկը լվանալ, չորացնել, մանրացնել: Կանաչին լվանալ, մանր կտրատել: Բաղադրիչները լցնել խորը կաթսայի մեջ, ավելացնել կանաչին և աղ, պղպեղ ցանել, խառնել կեֆիրին: Մատուցելիս ամեն ամանի մեջ սառույցի մեկ-երկու խորանարդիկ գցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով