ՎԱՐՈՒՆԳՈՎ, ԼՈԼԻԿՈՎ ԱՂՑԱՆ ԼԱՎԱՇԻ ՄԵՋ

Վարունգով, լոլիկով աղցան լավաշի մեջ

Բաղադրիչներ.
ձիթապտղի յուղ – 50 մլ,
լոլիկ – 4 հատ,
վարունգ – 4 հատ,
սխտոր – 2 պճեղ,
անկորիզ ձիթապտուղ – 200 գ,
ոչխարի պանիր – 200 գ,
հազար – 1 փունջ,
լավաշ – 2 հատ,
աղ, պղպեղ

Լոլիկները և վարունգները կտրատել: Սխտորը մաքրել, մանրացնել: Ձիթապտուղները կիսել: Պանիրը խորանարդիկներով կտրատել: Հազարի տերևներն առանձնացնել փնջից, լվանալ, չորացնել, ձեռքով կտրատել: Թասիկի մեջ լցնել ձիթայուղ, սխտոր, աղ, պղպեղ, խառնել: Լոլիկը, վարունգը, ձիթապտուղները, պանիրը, հազարը, սոուսը խառնել: Լավաշը չորս մասի բաժանել: Ամեն կտորի վրա դնել աղցանից մեկ-երկու գդալ, փաթաթել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով