ՀՆԴԿԱՁԱՎԱՐԻ ՇԻԼԱ

Հնդկաձավարի շիլա

Բաղադրիչներ.
հնդկաձավար – 2 բաժակ,
ջուր – 4 բաժակ,
բուսայուղ – 1.5 ճ.գդ.,
աղ

Հնդկաձավարը երկու-երեք անգամ լվանալ: Չոր թավան տաքացնել, հնդկաձավարը բովել չորս-հինգ րոպե, մինչև այն դառնա ոսկեգույն: Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ խառնել: Հնդկաձավարը լցնել եռացող ջրի մեջ: Փրփուրը պարբերաբար վերցնել: Բուսայուղ ավելացնել, եփել հինգ-վեց րոպե: Եփվելուց հետո կափարիչով ծածկել կաթսան, թողնել մի քանի րոպե:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով