ԼՈԲՈՎ, ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ԱՊՈՒՐ

Լոբով ապուր

Չորացրած լոբի – 450 գ,
ջուր – 8 բաժակ,
կարմիր չոր գինի – կես բաժակ,
չորացրած ռեհան – 2 թեյի գդալ,
աղ – 1 ½ թեյի գդալ,
չորացրած սուսամբար – 1 թեյի գդալ,
աղ – ¼ թեյի գդալ,
սոխ – 400 գ,
ցուկինի – 400 գ,
նեխուր – 200 գ,
կարմիր քաղցր պղպեղ – 200 գ,
գազար – 200 գ,
սխտոր – 6 պճեղ,
տոմատի մածուկ – 170 գ,
քերած պանիր – 1/3 բաժակ

Լոբին լվանալ, լցնել մեծ կաթսայի մեջ: Ջուր լցնել վրան այնպես, որ  5 սմ բարձր լինի լոբուց: Եռացնել, երկու րոպե եփել:
Կրակից վերցնել, կափարիչը փակել, թողնել մեկ ժամ մնա: Քամել և չորացնել լոբին: Նորից լցնել կաթսայի մեջ:  8 բաժակ ջուր լցնել վրան, ավելացնել գինի, ռեհան, աղ, պղպեղ, սուսամբար: Թողնել եռա: Ծածկել կափարիչով, կրակն իջեցնել և 1,5 ժամ եփել: Սոխը, ցուկինին, նեխուրը, պղպեղը և գազարը կտրատել: Սխտորը կտրատել: Բանջարեղենը լցնել ապուրի մեջ և առանց կափարիչի եփել  50 րոպե կամ այնքան, որ բանջարեղենը փափկի: Ավելացնել տոմատի մածուկը և եփել ևս 10 րոպե: Լցնել ափսեների մեջ և վրան քերած պանիր ցանել:
1 բաժնի բաղադրությունը. կալորիականությունը – 215 կալորիա, ճարպեր – 3 գ, հագեցած ճարպեր – 1,5 գ, խոլեստերին – 8 մգ, նատրիում – 419 մգ, ածխաջրեր – 38 գ, ցելուլյոզա – 6,8 գ, սպիտակուցներ – 14,4 գ, կալցիում – 187 մգ, երկաթ – 4,1մգ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով