ՍԵՐՈՒՑՔՈՎ ԵՎ ԱԶՄՎԱՄՈՐԻՈՎ ԱՂԱՆԴԵՐ

Ազնվամորիով աղանդեր

Բաղադրիչներ.
սերուցք – 250 գ,
շաքարի փոշի – 1 թ.գդ.,
շոկոլադի համով թխվածքաբլիթ – 100 գ,
կոնյակ – 1 ճ. գդ.,
քերած շոկոլադ – 3 ճ.գդ.,
ազնվամորի –  2 բաժակ

Թխվածքաբլիթը փշրել, կոնյակ լցնել վրան: Ազնվամորին լվանալ: Սերուցքը հարել շաքարի փոշու հետ: Բաժակների մեջ լցնել մի քիչ սերուցք, վրան թխվածքաբլիթի փշուրներ լցնել: Թխվածքի փշուրները ծածկել ազնվամորիով: Կրկնել շերտերը, իբրև վերին շերտ սերուցք դնել, զարդարել ազնվամորիով և քերած շոկոլադով: Դնել սառնարանի մեջ երկու ժամ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով