ԲԱԼԻ ՀՅՈՒԹ

Բալի հյութ

Բաղադրիչներ երեքլիտրանոց տարայի համար.
բալ – 500 գ,
շաքարավազ – 300 գ,
ջուր

Բալը լվանալ, կոթերը հեռացնել, լավ լվանալ, լցնել ստերիլ բանկաների մեջ: Վրան եռացած ջուր լցնել: Ջուրը պետք է լցնել բարակ շիթով: Ծածկել եռացած ջրով մշակած մաքուր կափարիչով, թողնել այդպես թրմվի մի քանի ժամ: Այդ ընթացքում պտուղները ծանրանում և իջնում են ներքև: Բալի համ ստացած ջուրը դատարկել կաթսայի մեջ, եռացնել, ավելացնել 300 գ շաքարավազ, եփել 5-7 րոպե, մինչև շաքարի բյուրեղները լրիվ հալվեն: Օշարակը լցնել բալով լի բանկաների մեջ մինչև վերջ, փակել: Շուռ տալ, փաթաթել և թողնել այդպես հովանա:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով