ԾԱՂԿԱԿԱՂԱՄԲՈՎ ԱՊՈՒՐ ՓՈՔՐԻԿԻ ՀԱՄԱՐ

Ծաղկակաղամբով ապուր

Բաղադրիչներ.
ծաղկակաղամբ – 400 գ,
սոխ – 1 հատ,
սխտոր – 2 պճեղ,
կարտոֆիլ – 400 գ,
դափնու տերև – 1 հատ,
ուրց,
բանջարեղենի արգանակ – 2 ճ.գդ.,
կարագ – 30 գ,
կանաչի,
աղ, պղպեղ, բուսայուղ

Ծաղկակաղամբը բաժանել մասերի: Կարագն ու բուսայուղը միասին տաքացնել թավայի մեջ, ծաղկակաղամբը տապակել, հանել յուղից: Սոխն ու սխտորը կտրատել: Նույն յուղի վրա մի քիչ ավելացնել, լցնել ուրցը, տապակել սոխն ու սխտորը: Կաթսայի մեջ լցնել կտրատած կարտոֆիլը, արգանակը, դափնու տերևը: Աղ, պղպեղ ցանել, եփել, մինչև կարտոֆիլը փափկի: Ավելացնել ծաղկակաղամբը, կտրատած կանաչի լցնել, խառնել: Մատուցել թթվասերի հետ:

 

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով