ԽՈՐՈՎԱԾ ԲԱՆՋԱՐԵՂԵՆ ԹԱՎԱՅԻ ՄԵՋ

Բանջարեղեն թավայի մեջ

Բաղադրիչներ.
կարմիր կարտոֆիլ – 500 գ,
սմբուկ – 2 հատ,
քաղցր սոխ – 1 հատ,
բուլղարական պղպեղ – 1 հատ,
կիտրոն – 1 հատ,
սիսեռ – 400 գ,
ոչխարի պանիր – 50 գ,
ձիթապտղի յուղ – 3 ճ.գդ.,
օրեգանո – 1 ճ.գդ.,
անանուխի տերևնր – 1 ճ.գդ.,
սխտորի աղ(աղի, սխտորի, համեմի սերմի, կարմիր պղպեղի, սունելիի խառնուրդ) – 1 թ.գդ.,
սև պղպեղ

Մեծ թավայի մեջ խառնել մաքրած և կտրատած կարտոֆիլը, կիսալուսնաձև կտրատած սոխը, պղպեղը, սմբուկը: Ավելացնել երկու գդալ բուսայուղ, սխտորի աղ և պղպեղ:  Կիտրոնի կեղևը հանել, լցնել բանջարեղենի վրա: Կիտրոնը դնել մի կողմ: Բանջարեղենը տապակել, երկու անգամ խառնել տապակելու ընթացքում: Ավելացնել նախապես 12 ժա, թրջած սիսեռը, եփել ևս 15 րոպե: Պատրաստի բանջարեղենի վրա լցնել կտրոնի հյութ, օրեգանո, անանուխ: Զարդարել պանրի կտորներով, ձիթայուղ ցողել վրան:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով