ԲԱՆՋԱՐԵՂԵՆ ՉԻՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ

Չինական բանջարեղեն

Չորացրած սունկ- 15 գ
սավոյական կաղամբ – 1/4 գլուխ
գազար – 2 հատ
դդմիկ – 1 հատ
կանաչ սոխ – 2 ցողուն
գլուխ սոխ – 1/2 հատ
մարինացված շագանակներ – 400գ
բամբուկի պահածոյացված շիվեր – 400գ
աղ, պղպեղ
սոյայի շիվեր
մանրացրած գետնանուշ – 3 ճաշի գդալ
սոյայի սոուս

Սունկը թրջել: Կաղամբը կտրատել երկարավուն, գազարը` նույնպես, թարմ դդմիկը` ձողիկներով: Կանաչ սոխը մանրացնել: Բամբուկի շիվերը և շագանակը քամել, երբ հեղուկը քամվի, ձևավոր դանակով կտրատել: Գլուխ սոխը մանրացնել և տապակել: Կաղամբը, գազարը, սոխը միասին 15 րոպե շոգեխաշել, ավելացնել մի բաժակ ջուր: Ավելացնել աղ, պղպեղ:  5 րոպե անց ավելացնել դդմիկն ու սունկը, սոյայի շիվերը, շագանակները, բամբուկի շիվերը: Ավելացնել տապակած սոխը, սոյայի սոուսի և գետնանուշի խառնուրդը:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով