Pets-de-nonne.ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹՆԵՐ

Pets-de-nonne

Բաղադրիչներ.
կարագ – 100 գ,
ալյուր – 1 բաժակ,
ձու – 4 հատ,
աղ – 1/4 թ.գդ.,
բուսայուղ – 1 լ,
շաքարի փոշի վրան ցանելու համար

Սոտեյնիկում կարագը հալեցնել 300 մլ եռացող ջրի մեջ: Վերցնել կրակից, աղ անել, ավելացնել մաղած ալյուրը: Թիակով խառնել, որ ստացվի միատարր թանձր զանգված: Ձվերը մեկ առ մեկ ավելացնել, յուրաքանչյուրն ավելացնելուց հետո խառնել, մինչև ձուլվի, նոր կոտրել հաջորդ ձուն: Խորը կաթսայի մեջ 160-180 °С տաքացնել բուսայուղը: Այդ ջերմաստիճանում 1х 1 սմ սպիտակ հացի կտորը գցելիս պետք է  30 վայրկյանում կարմրի: Թեյի գդալով խմորիկները գցել տաք ձեթի մեջ, տապակել մոտավորապես 6 րոպե, շուռ տալ, որ համաչափ կարմրի: Հանել, դնել անձեռոցիկի վրա, որ ավելորդ յուղը քամվի: Շարել մեծ ափսեի մեջ և շաքարի փոշի ցանել: Անմիջապես մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով