ԱԶՆՎԱՄՈՐՈՒ ՍՈՒՖԼԵՈՎ ՏՈՐԹ

Ազնվամորիով տորթ

Բաղադրիչներ.
խմոր.
ձու – 4 հատ,
շաքարավազ – 150 գ,
ալյուր – 200 գ,
ազնվամորու սուֆլե.
ազնվամորի  (малина)- 300 գ,
ժելատին – 2 ճ.գդ.,
սերուցք – 500 մլ 33-35%,
շաքարավազ – 200 գ,
շոկոլադե սուֆլե.
շոկոլադ – 100 գ,
ժելատին – 1 ճ.գդ.,
սերուցք – 150 մլ 33-35%,
շաքարավազ – 100 գ

Ձուն շաքարավազի հետ հարել, ավելացնել ալյուրը, լավ խառնել: Տապակը յուղել, յուղաթուղթ դնել, լցնել խմորը, թխել 180 աստիճանում 35-40 րոպե: Ժելատինը մեկ ժամ թրջել 150 մլ ջրի մեջ: Տաքացնել խառնելով, թողնել հովանա: Ազնվամորին տրորել, խյուս դարձնել: Սերուցքը հարել շաքարավազի հետ, ավելացնել ազնվամորին: Խառնել ժելատինի հետ, դնել սառնարանը, որ թանձրանա և խմորին քսելը հեշտ լինի: Խմորը կիսել, ներքևի շերտը նորից դնել տապակի մեջ: Քսել ազնվամորիով սուֆլեն, հարթեցնել: Դնել վրայի շերտը, պահել մի քանի ժամ սառնարանի մեջ: Շոկոլադե սուֆլեի համար ժելատինը թրջել մեկ ժամ 100 մլ ջրում: Տաքացնել, խառնել, թողնել հովանա: Շոկոլադը գոլորշու վրա հալեցնել: Սերուցքը շաքարի հետ հարել: Խառնել նախ շոկոլադը, ապա` ժելատինը: Շոկոլադի սուֆլեով պատել տորթը: Երկու-երեք ժամ դնել սառնարանի մեջ: Զարդարել ազնվամորու պտուղներով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով