ԹԶԻ ՄՈՒՐԱԲԱ

Թզի մուրաբա

Բաղադրիչներ.

թուզ – 1 կգ,

շաքարավազ –  1 կգ,

ջուր

Մուրաբան գեղեցիկ է ստացվում սպիտակ թզով, հատիկները պետք է լինեն հասած, բայց պինդ: Մեծ էմալապատ թասի մեջ լցնել ջուրն ու շաքարավազը: Եփել, մինչև շաքարը հալվի և մի քիչ թանձրանա: Զգուշորեն օշարակի մեջ գցել լվացած թզերը և եփել մարմանդ կրակով: Եռացնել, թողնել սառչի: Նորից դնել կրակին, եռացնել, մի քիչ եփել, նորից անջատել: Եթե դեռ պատրաստ չէ, եփել երրորդ անգամ: Լցնել ստերիլ բանկաների մեջ, փակել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով