ԳԱԶԱՐԻ ԽԱՎԻԱՐ

Գազարի խավիար

Բաղադրիչներ.

գազար – 1 կգ,
սոխ – 500 գ,
սխտոր – 3 պճեղ,
տոմատի մածուկ` ջրով բացած – 1 բաժակ,
արևածաղիկ, աղ, պղպեղ, դափնու տերև

Նախ կաթսայի մեջ լցնել ջրով բացած տոմատի մածուկը, մանրացրած սոխը, ավելացնել արևածաղկի ձեթը, դափնու տերևը, աղ: Հետո դնել ուժեղ կրակի վրա, կափարիչը փակել: Այնուհետև կրակն իջեցնել, տապակել մթերքը: Գազարը խոշոր քերիչով անցկացնել, տապակել թավայի մեջ` մի քիչ ջուր ավելացնել: Ավելացնել սոխեռածը, դնել կրակին: Եփվելուց հետո ավելացնել աղի հետ տրորած սխտորը, մի քիչ դափնու տերև: Հովանալուց հետո խավիարը լցնել ապակե բանկաների մեջ, փակել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով