ԱԿՈՒՐՄԱ

Ակուրմա

Բաղադրիչներ.
ոչխարի միս – 1 կգ,
դմակ կամ ոչխարի յուղ – 100 գ,
սխտոր – 4- 5 պճեղ,
չորացրած կանաչի – 1 ճաշի գդալ,
աջիկա – 1 – 2 ճաշի գդալ

Ոչխարի փափկամսի թաղանթը հեռացնել, լվանալ, մանր կտրատել: Դմակի յուղը ևս լվանալ, մանր կտրատել, մսի հետ դնել չուգունե կաթսայի մեջ, կափարիչը փակել և մարմանդ կրակով շոգեխաշել: Ընթացքում կարելի է  1 – 2 բաժակ եռացող ջուր ավելացնել: Պատրաստի մսի վրա աջիկա լցնել, ավելացնել աղի հետ ծեծած սխտոր, համեմ, համեմի սերմ, ուրց: Եվս  15 – 20 րոպե շոգեխաշել: Պատրաստի ակուրման տեղափոխել կափարիչով էմալապատ կամ կավե ամանի մեջ և պահել սառը տեղում: մատուցելուց առաջ տաքացնել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով