ԽՆՁՈՐՈՎ ԵՎ ՍԵՐՈՒՑՔՈՎ ՌՈՒԼԵՏ

Խնձորով սերուցքով ռուլետ

Բաղադրիչներ.
ձու – 3 հատ,
ալյուր – 3 ճ.գդ.,
շաքարավազ – 2 ճ.գդ.,
օսլա – 0,5 ճ.գդ.,
միջուկի համար.
խնձորի մուրաբա – 200 գ,
սերուցք – 200 գ 33%,
շաքարի փոշի – 1 ճ.գդ.,
նարնջի քաղցրածոր չիր

Ձուն շաքարավազի հետ հարել, ավելացնել օսլան և ալյուրը, խմորը լցնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ, թխել 180 աստիճանում: Թողնել հովանա, յուղաթուղթը հեռացնել: Վրան քսել խնձորի թանձր մուրաբա: Կես ժամ անց քսել հարած սերուցքը, դնել չրերը: Փաթաթել ռուլետի պես և դնել գիշերը սառնարանի մեջ: Ռուլետի վրա բարակ շերտով մուրաբա քսել և բիսկվիթի փշուրներ շաղ տալ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով